Սաղմոս 119.12 (Լամեդ) - Քո խոսքը հավիտենական է – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 119.12 (Լամեդ) - Քո խոսքը հավիտենական է

Կցորդ.   Տիրոջ խոսքը մնում է հավետ. սա է Ավետարանի խոսքը (1Պտ 1, 25):
կամ.   Որդին գոյություն ունեցող ամեն բան կրում է Իր խոսքի զորությամբ (հմմտ. Եբր 1, 3):
կամ.   Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի երբեք (Ղկս 21, 33):

 


 
89Քո խոսքը, Տեր, հավիտենական է,
հաստատուն է երկնքի նման.
90սերնդե սերունդ է տևում հավատարմությունդ,
ստեղծեցիր երկիրը. հաստատուն կա:
 
91Քո բոլոր ծառաները հաստատուն են մնում
մինչև այսօր վճիռներիդ մեջ.
92եթե օրենքդ չլիներ ուրախությունս,
կընկղմվեի թշվառությանս մեջ:
 
93Երբեք չեմ մոռանա վճիռներդ,
նրանցով ես ինձ ապրեցնում.
94Քեզ եմ պատկանում, փրկիր ինձ,
Քո վճիռներն եմ ես փնտրում:
 
95Չարագործներն հուսով են, թե կկործանեն ինձ,
բայց ես քննում եմ Քո խրատները.
96առանց չափի կատարելություն չեմ տեսել,
Քո հրամանն է անսահման:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։