Սաղմոս 119.17 (Փե) - Քո հրամանների ծարավն ունեմ – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 119.17 (Փե) - Քո հրամանների ծարավն ունեմ

Կցորդ.   Իմ կերակուրն այն է, որ կատարեմ կամքը Նրա, ով առաքել է ինձ (Հվհ 4, 34):
կամ.  
Գոհություն եմ մատուցում Քեզ, Հայր, Տեր երկնքի ու երկրի,
որովհետև այս բաները հայտնեցիր մանուկներին (հմմտ. Մտթ 11, 25):

 


 
129Խրատներդ հրաշալի են,
այդ պատճառով եմ դրանք պահում.
130խոսքերիդ հայտնությունը լուսավորում է,
պարզ սիրտ ունեցողներին իմաստություն է տալիս:
 
131Հևալով բացում եմ բերանս,
ծարավի եմ Քո հրամաններին.
132դեպի ինձ դարձիր և ցույց տուր սերդ,
ինչպես վարվում ես Անունդ սիրողների հետ:
 
133Քայլերս խոստմանդ մեջ կողմնորոշիր,
թող ոչ մի չարիք չգերակշռի իմ դեմ.
134ազատիր ինձ մարդու հարստահարումից,
հետևելու եմ Քո պատվիրաններին:
 
135Թող դեմքդ լուսավորի ծառայիդ,
սովորեցրու ինձ Քո կամքը.
136աչքերս արտասուքի հեղեղ են թափում,
որովհետև չի պահպանվում Քո օրենքը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։